Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելել են հարավ-արևելյան հատված

Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելել են հարավ-արևելյան հատված
25.10.2020 | 20:41

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են հարավ-արևելյան հատված: Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեղում քննարկել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն Ադրբեջանի «լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ»:

«Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում», - գրել է նա:

Դիտվել է՝ 3123

Մեկնաբանություններ